երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Սպանություն՝ Արմավիրի մարզում

Սպանություն՝ Արմավիրի մարզում

2020թ. մայիսի 10-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, անհայտ անձը, մուտք գործելով Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում գտնվող տներից մեկը, իր մոտ պահվող 16 տրամաչափի որսորդական հրացանով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մեկ կրակոց է արձակել նույն տան 29-ամյա բնակչի ուղղությամբ և դիմել փախուստի: Վերջինս ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է 16 տրամաչափի փամփուշտի խոշոր տրամաչափի կոտորակ և նույն տրամաչափի պարկուճի պլաստմասե խիճ:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատագենետիկական, դատահամակարգչատեխնիկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

  • Կիսվել: