շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սոֆլու, Բարխուդարլու եւ Վերին Աքսիփարա (Ոսկեպար) գյուղերը  1929 թ. հուլիսի 19–20-ի որոշմամբ հանձնվել են Դիլիջանի գավառին. Թաթոյան

Սոֆլու, Բարխուդարլու եւ Վերին Աքսիփարա (Ոսկեպար) գյուղերը 1929 թ. հուլիսի 19–20-ի որոշմամբ հանձնվել են Դիլիջանի գավառին. Թաթոյան

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Դիլիջանի գավառին պատկանող Սոֆլու, Բարխուդարլու եւ Վերին Աքսիփարա (Ոսկեպար) գյուղերը Անդրկովկասյան Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեի հողային եւ անտառային վեճերը լուծող տեղական հանձնաժողովի 1929 թ. հուլիսի 19–20-ի որոշմամբ հանձնվել են Դիլիջանի գավառին: 

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Կարևոր փաստ` ի գիտություն որոշ պաշտոնյաների ու գործիչների`

Դիլիջանի գավառին պատկանող Սոֆլու, Բարխուդարլու եւ Վերին Աքսիփարա (Ոսկեպար) գյուղերը` ընդհանուր 3104 դեսյատին տարածքով, Անդրկովկասյան Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեի հողային եւ անտառային վեճերը լուծող տեղական հանձնաժողովի 1929 թ. հուլիսի 19–20-ի որոշմամբ հանձնվել են Դիլիջանի գավառին:

Այդ և մի շարք այլ գյուղեր միշտ էլ ռազմավարական, կենսական կարևոր նշանակություն են ունեցել և հիմա էլ շարունակում են ունենալ ՀՀ սահմանային բնակչության անվտանգության, նրանց սեփականության իրավունքների երաշխավորման, այդ թվում` հողատարածքներն ու արոտավայրերն օգտագործելու տեսանկյունից:

Հ.Գ. Դեսյատինը հողային տարածության հին չափ է` 2400 քառ. սաժեն կամ 1.09 հեկտար՛՛:

  • Կիսվել: