ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Սոցիալական ցանցերի բոլոր օգտատերերին խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը՝ անկախ նրանից դեմքը փակ է, թե ոչ. ՄԻՊ

Սոցիալական ցանցերի բոլոր օգտատերերին խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը՝ անկախ նրանից դեմքը փակ է, թե ոչ. ՄԻՊ

Մարդու իրավունքներին վերաբերող ցանկացած հարց գտնվում է իմ անմիջական ուշադրության ներքո՝ անկախ նրանից արձագանքում եմ հրապարակային, թե ոչ: Այս մասին գրառում է կատարել ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

<Սոցիալական ցանցերի բոլոր օգտատերերին խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը՝ անկախ նրանից դեմքը փակ է, թե ոչ: Կոնկրետ դեպքի առանձնահատկությունը հաշվի առնելով՝ եթե տարածել եք, խնդրում եմ հեռացնել լուսանկարը և վիրավորական մեկնաբանություն պարունակող արտապատկերները։

Քանի որ ՀՀ վարչապետը հեռացրել է լուսանկարն իր էջից և արել պարզաբանող գրառում, ապա այդ հարցին անդրադառնալու անհրաժեշտություն այլևս չեմ տեսնում:

Հրապարակումներ անելիս հանրային գործիչները պետք է միշտ հաշվի առնեն, որ որքան էլ նպատակը լինի իրավաչափ, դա կարող է խախտել կոնկրետ մարդու իրավունքը>:

  • Կիսվել: