ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սնանկության գործով շուրջ 3 տասնյակ կառավարիչների հետ քննարկվել են Արդարադատության նախարարի հրամանների կիրարկմանն առնչվող մի շարք հարցեր

Սնանկության գործով շուրջ 3 տասնյակ կառավարիչների հետ քննարկվել են Արդարադատության նախարարի հրամանների կիրարկմանն առնչվող մի շարք հարցեր

Արդարադատության նախարարությունում մայիսի 26-ին տեղի է ունեցել առցանց քննարկում «Սնանկության մասին» օրենքից բխող Արդարադատության նախարարի հրամանների կիրարկման վերաբերյալ: Այս մասին հայտնում ենԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Սնանկության գործով շուրջ 3 տասնյակ կառավարիչների մասնակցությամբ քննարկումը, որը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից, վարում էին հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, իրավաբանական գիտությունների թեկնածու, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը և հիմնադրամի փորձագետները:

Առցանց քննարկմանը ներկայացվել են 2020թ. ընթացքում սնանկության գործով կառավարիչների վերապատրաստումներ անցկացնելու, պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, կառավարիչների կողմից տարեկան հաշվետվությունների ներկայացման կարգը և այլ հարցեր:

  • Կիսվել: