երկուշաբթի, հոկտեմբեր 5
5 / 10 / 2026
Սկզբունքը, որ ոստիկանությունը պետք է զերծ պահվի քաղաքական գործընթացներից, պահպանվելու է. փոխնախարարը՝ ՆԳ նախարարության ստեղծման մասին

Սկզբունքը, որ ոստիկանությունը պետք է զերծ պահվի քաղաքական գործընթացներից, պահպանվելու է. փոխնախարարը՝ ՆԳ նախարարության ստեղծման մասին

«Ոստիկանությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը և միգրացիոն ծառայությունը ներքին գործերի նախարարության ներքո. ի՞նչ կփոխի նոր համակարգը». այս թեմայով այսօր քննարկում է ծավալվել մամուլի ակումբներից մեկում:

Նախարարության ստեղծման վերաբերյալ օրենսդրական փաթեթը վերանայվել է, բայց պահպանվել է գաղափարախոսությունը՝ հայտնել է արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

 

Նրա խոսքով՝ նախարարությունը կլինի ոլորտի քաղաքականության մշակման համար պատասխանատու նախարարություն, ներքին գործերի նախարարը կլինի այս ոլորտի քաղաքական պատասխանատուն, իսկ ոստիկանությունը և ենթական մյուս կառույցները կլինեն ամենօրյա գործունեության համար ծառայողական պատասխանատվություն կրողները: Ըստ փոխնախարարի՝ այն սկզբունքը, որ ոստիկանությունը պետք է զերծ պահվի քաղաքական գործընթացներից, պահպանվելու է:

  • Կիսվել: