հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սկզբնական շրջանում վստահ էինք, որ կալանավորում լինելու է, քանի որ պրոցեսներն այդպիսին էին․ Երեմ Սարգսյան

Սկզբնական շրջանում վստահ էինք, որ կալանավորում լինելու է, քանի որ պրոցեսներն այդպիսին էին․ Երեմ Սարգսյան

«Ես ուրախ եմ, որ դատարանը կարողացավ իր մեջ ուժ գտնել և վեր կանգնել քաղաքական պրոցեսներից: Ակնհայտ էր, որ քաղաքական պրոցեսների այս վերջին օղակը պետք է հանդիսանար դատարանը, ինչը խայտառակություն կլիներ իրավական պետության համար: Այն փաստերը, որ ներկայացվում էին, շատ ակնհայտ էին, որպեսզի կալանավորումը  մերժվեր»,- լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբանը։
 

Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նաև ասաց, որ սկզբնական շրջանում իրենք վստահ էին, որ կալանավորում լինելու է, քանի որ պրոցեսներն այդպիսին էին, սակայն դատաքննության ընթացքում որևէ հիմնավոր հակափաստարկ չէր ներկայացվում, և վստահություն ծագեց, որ դատարանն ի վերջո օրինական որոշում կկայացնի:

Պաշտպանը նաև չբացառեց բողոքարկումը․

«Կծանոթանանք հիմնավորումներին և դրանից հետո դիրքորոշում կարտահայտենք: Չեմ բացառում, որ նույնիսկ այս պարագայում բողոքարկման անհրաժեշտություն տեսնենք: Կախված որոշման բովանդակությունից»,-ասաց նա:

  • Կիսվել: