հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Սիսիանում 12-ամյա տղայի նկատմամբ խուլիգանության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Սիսիանում 12-ամյա տղայի նկատմամբ խուլիգանության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Սիսիանում 12-ամյա տղային ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և նրա՝ որպես անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն։ Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 12-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ անչափահաս երկու պատանիներ 12-ամյա մի տղայի հայհոյել ու ապտակել են, նվաստացրել են նրան և այդ ամենը նկարահանել բջջային հեռախոսով։ Հետագա միջոցառումներն իրականացվել են մանկավարժների հետ ակտիվ համագործակցությամբ։ 

Արդյունքում 14-ամյա երկու պատանիները հայտնաբերվել են և տեղափոխվել Համայնքային ոստիկանության բաժին։ Կազմված փաստաթղթերն ու առգրավված բջջային հեռախոսը, որով կատարվել էր դեպքի տեսագրությունը, ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին։

  • Կիսվել: