չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Սիրիացի վարձկանների առաջին դատական նիստի օրը հայտնի է

Սիրիացի վարձկանների առաջին դատական նիստի օրը հայտնի է

Մայիսի 4-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Արցախի դեմ ռազմական ագրեսիային ներգրավված երկու վարձկան ահաբեկիչների դատական առաջին նիստը։ Այս մասին հայտնել են գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարձկան ահաբեկիչների խափանման միջոց կալանքը թողել է անփոփոխ:

44-օրյա ռազմական ագրեսիային մասնակցած սիրիացի վարձկանների գործի մեղադրական եզրակացությունը հաստատվել, ապրիլի 13-ին ուղարկվել է դատարան:

Հետախուզման մեջ է ինքնությունը պարզված ևս 30 վարձկան:

 

  • Կիսվել: