շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Սինգապուրում հայկական պատվիրակությանը ներկայացվել է միջսահմանային առևտրային վեճերի խաղաղ կարգավորման մեխանիզմները

Սինգապուրում հայկական պատվիրակությանը ներկայացվել է միջսահմանային առևտրային վեճերի խաղաղ կարգավորման մեխանիզմները

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը բարձրաստիճան պատվիրակության հետ հանդիպել է Սինգապուրի միջազգային հաշտարարության կենտրոնի գործադիր տնօրեն Չուան Վի Մենգին և ՍՄՀԿ նախագահ Ջորջ Լիմին։

Դատական դեպարտամենտից հայտնում են, որ ծանոթացնելով կենտրոնի ձեռքբերումներին և միջազգային գրանցած հաջողություններին՝ հայ պատվիրակներին է ներկայացվել միջսահմանային առևտրային վեճերի խաղաղ կարգավորման մեխանիզմները։

Կողմերը քննարկել են միջնորդության մշակույթի զարգացմանն ուղղված Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հաջողված փորձը՝ ընդգծելով Հայաստանի դատավորների, իրավաբանների ու բիզնեսի ներկայացուցիչների հետ վերապատրաստման հարթակներ մշակելու անհրաժեշտությունը։

Անդրադարձ է եղել նաև միջնորդության և այլընտրանքային վեճերի լուծման տեխնիկական և մեթոդաբանական աջակցության կարևորությանը։

  • Կիսվել: