ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շշի Մելոյի եղբայրն ազատ է արձակվել

Շշի Մելոյի եղբայրն ազատ է արձակվել

Դատարանը բավարարել էր Ռոբերտ Մանուկյանի պաշտպանի ներկայացրած` գրավըորպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, եւ 800 հազ. դրամ գրավի դիմաց Ռոբերտ Մանուկյանն ազատ էր արձակվել։

2019 թվականի հոկտեմբերի 29-ին ԱԺ նախկին պատգամավոր, «Սամ-Հար»ՍՊԸ-ի տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբայրը` Ռոբերտ Մանուկյանը, կրկին կալանավորվեց։

Սակայն դատախազը բողոքարկել էր գրավի կիրառման դեմ, եւ Վերաքննիչ դատարանը գրավն անթույլատրելի էր ճանաչել եւկրկին կալանավորել էր Ռոբերտ Մանուկյանին: Սակայն նոյեմբերի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2 միլիոն դրամ գրավի դիմաց Մանուկյանին ազատ էր արձակել:

2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Երեւան-Սեւան մայրուղու 15-րդ կմ հատվածում` Արծվի արձանի մոտ, տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով վնասվել է գործարար Մելիք Մանուկյանի ավտոմեքենան: Օգոստոսի 3-ին գործարարի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը, բերման է ենթարկվել ոստիկանություն՝ արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու դրդչության համար:

  • Կիսվել: