ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Շերեմետևո» օդանավակայանում հայ ամուսիններ են ձերբակալվել՝ ուղևորներից մեկից 40 հազար դոլար գողանալու համար

«Շերեմետևո» օդանավակայանում հայ ամուսիններ են ձերբակալվել՝ ուղևորներից մեկից 40 հազար դոլար գողանալու համար

Լոս Անջելես-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավի ուղևորուհիներից մեկը 40 000 դոլար է գողացել ինքնաթիռում հարևանությամբ նստած ուղևորուհուց և գողոնը թաքցրել կոշիկի մեջ:

 

ՌԴ ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ գողությունը կատարողը Հայաստանի բնակչուհի է:

«Շերեմետևո» օդանավակայանում վայրէջքից հետո ուղևորուհին դիմել է ՆԳՆ հերթապահ բաժնին՝ խնդրելով գտնել իր պայուսակը, որը մոռացել է ինքնաթիռում: Սակայն, երբ ոստիկանության աշխատակիցները օդանավի սրահ են բարձրացել, պայուսակն արդեն տեղում չի եղել:

Բորտուղեկցորդները հայտնել են, որ պայուսակը կարող էին գողացած լինել հարևան ուղևորներից ոմանք, որոնք երկար ժամանակ նստած էին մնացել իրենց տեղերում: Ոստիկաններն արագ պարզել են կասկածյալների տվյալներն ու ձերբակալել նրանց: Նրանցից մեկին մատնել է տարօրինակ քայլվածքը:

Ձերբակալվածների նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

  • Կիսվել: