ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շենգավիթի ու Մալաթիա-Սեբաստիայի թաղապետերը հարցաքննվել են

Շենգավիթի ու Մալաթիա-Սեբաստիայի թաղապետերը հարցաքննվել են

Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը եւ Մալաթիա֊Սեբաստիայի թաղապետ Դավիթ Կարապետյանը ՀՀ քննչական կոմիտեում հարցաքննվել են։ Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Թաղապետերն ունեն վկայի կարգավիճակ։

Հիշեցնենք` մայիսի 1ին գիշերը ժամը 00։20-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի` հրազենային վնասվածքներով, 1 հոգի էլ դանակահարված։

Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Շենգավիթի ու Մալաթիայի թաղապետները գիշերային «ռազբորկայի» են մասնակցել։ Ավելի ուշ նրանք պարզաբանել են, որ պարզապես անցնելիս են եղել այդ տարածքով և տեսնելով, որ վիրավորներ կան, օգնել են նրանց հասցնել հիվանդանոց։


 

 

 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: