չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառքի գործով ձերբակալված պաշտոնյան կալանավորվել է

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառքի գործով ձերբակալված պաշտոնյան կալանավորվել է

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառքի գործով ձերբակալված աշխատակիցներից մեկը կալանավորվել է։

Հիշեցնենք, որ Շենգավիթի թաղապետարանում քննչական գործողություններ են իրականացվել՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ ԱԱԾ աշխատակիցների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում թաղապետարանից ձերբակալվածներ են եղել։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` քրեական վարույթը վերաբերում է խոշոր չափերով կաշառք տալուն և ստանալուն: Ձերբակալված աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել։ Նրանցից մեկի նկատմամբ օրերս որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Ինչ վերաբերում է ձերբակալված մյուս աշխատակցին, ՀԿԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։

  • Կիսվել: