ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շենգավիթ ՀՅԴ «Արամ Երկանյան» կոմիտեն դատապարտում է համայանքային աշխատող Գևորգ Պողոսյանի նկատմամբ բռնությունները

Շենգավիթ ՀՅԴ «Արամ Երկանյան» կոմիտեն դատապարտում է համայանքային աշխատող Գևորգ Պողոսյանի նկատմամբ բռնությունները

ՀՅԴ «Արամ Երկանյան» կոմիտեի ներկայացուցիչ Րաֆֆի Գույումջյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է, որ Շենգավիթ վարչական շրջանի ՀՅԴ «Արամ Երկանյան» կոմիտեն դատապարտում է համայանքային աշխատող Գևորգ Պողոսյանի նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բոլոր տեսակի բռնությունները։

 

Մասնավորապես՝ նշված է. ՛՛Հարգելի շենգավիթցիներ, մամուլից տեղեկություններ ստացվեցին, որ հունիսի 15-ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, նրա տեղակալ  Համլետ Գրիգորյանը և օգնական Անդրանիկ Մինասյանը բռնության կիրառմամբ պահանջել են, որ վարչական շրջանի աշխատակազմի օպերատոր Գևորգ Պողոսյանը աշխատանքից ազատման դիմում գրի։ Սույն գործով ներկայումս ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Շենգավիթ վարչական շրջանի ՀՅԴ «Արամ Երկանյան» կոմիտեն դատապարտում է համայանքային աշխատող Գևորգ Պողոսյանի նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բոլոր տեսակի բռնությունները։

Այս ընթացքում մենք կապ ենք հաստատել նրա հետ առաջարկել իրավաբանական և փաստաբանական մեր աջակցությունը։ Նկատի ունենալով, որ հնարավոր է հետագա ճնշումներ, փոխանցել ենք, որ եթե իրավապահները ի վիճակ չեն հոգալ Գևորգ Պողոսյանի անվտանգությունը, ՀՅԴ «Արամ Երկանյան» կոմիտեն պատրաստ է նաև դա իր վրա վերցնել։

Մենք տեղյակ ենք նաև, որ համայնքային աշխատող Գևորգ Պողոսյանն արդեն անցել է դատաբժշկական փորձաքննություն, և կոչ ենք անում  ոստիկանությանը օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննել այս բռնության մասին հաղորդումը։ Մեղավորները կրելու են քաղաքական, իրավական և բարոյական պատասխատվություն։

  • Տեղեկացնում ենք, որ ՀՅԴ «Արամ Երկանյան» կոմիտեն պատրաստ է իր կարողությունների սահմաններում իրավաբանական, փաստաբանական և այլ կարգի օգնություն տրամադրել բոլոր շենգավիթցիներին՛՛:

 

  • Կիսվել: