հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Շարունակվում է հակասահմանադրական ճանաչված հոդվածով մեղադրանքի դատական նիստը՝ ուղիղ

Շարունակվում է հակասահմանադրական ճանաչված հոդվածով մեղադրանքի դատական նիստը՝ ուղիղ

Կոռուպցիայի դեմ պայքարի դատարանում լսումներ են անցկացվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով։ Դատավարությունը նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։

Բացի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, մեղադրյալների թվում են նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Հիշեցնենք, որ աղմկահարույց գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Սահմանադրական դատարանի կողմից մեղադրանքի հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումից հետո։ Որոշումը բողոքարկվել է և գործը փոխանցվել է կոռուպցիայի դեմ պայքարի դատարան։

  • Կիսվել: