հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Շահեն Հարությունյանի կողմից Գրիբոյեդովի արձանը ներկելու փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է

Շահեն Հարությունյանի կողմից Գրիբոյեդովի արձանը ներկելու փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է

Ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի՝ Երևանում գտնվող արձանի՝ Շահեն Հարությունյանի կողմից ներկվելու փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է։ Այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվության վարչությունից: 

Նշանակվել էր փորձաքննություն, որի եզրակացության համաձայն որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին`Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (բացակայում է հանցագործության դեպքը)։

Հաղորդվել է նար, որ արարքը ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական օրենսգրքի 95-րդ հոդվածի հիմքով:

  • Կիսվել: