ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված 2 փաթեթ՝ արգելված իրերով

«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված 2 փաթեթ՝ արգելված իրերով

2021 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի տեղանքի զննության արդյունքում քողարկող երկու պատերի միջնամասից հայտնաբերել են ներնետված երկու փաթեթ՝ պարուրված կպչուն ժապավենով։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Փաթեթներից մեկում առկա են եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,7 գրամ քաշով կոշտ և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,5 և 0,7 գրամ քաշերով առանձնացված զանգվածներ, կրակայրիչ, ինպես նաև փաթեթի ծանրությունն ապահովելու համար նախատեսված երկաթյա խողովակի կտոր:  

Մյուսում հայտնաբերվել են բջջային հեռախոսի էներգակուտակիչ, 2 USB լար և պոլիէթիլենային տարա, որում առկա է եղել կոնյակին բնորոշ հոտով, մուգ դարչնագույն հեղուկ։ Փաթեթին ամրացված է եղել նաև մոտ 50 սմ երկարությամբ հաղորդալար՝ այն ավելի նպատակային նետելու համար:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: 

  • Կիսվել: