երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Սևան-Երևան ճանապարհին Nissan Xterra-ն բախվել է արգելապատնեշին. կա տուժած

Սևան-Երևան ճանապարհին Nissan Xterra-ն բախվել է արգելապատնեշին. կա տուժած

Այսօր՝, հոկտեմբերի 3-ին, ժամը 10։24-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան բախվել է սյանը․ կա տուժած։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ «Nissan XTerra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Պ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, վարորդին ցուցաբերել համապատասխան օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:

  • Կիսվել: