հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սերժ Սարգսյանի գործով նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացվել

Սերժ Սարգսյանի գործով նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացվել

Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով փաստաբան Ամրամ Մակինյանը դատարանին միջնորդություն է ներկայացրել։ Այս մասին հայտնում են Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմից։

«Հարգելի ընկերներ, լրագրողներ.

Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում առաջացած համաճարակային իրավիճակով՝ այսօր միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով»,- ասված է Մակինյանի տարածած հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: