ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվել է․ հայտարարություն

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվել է․ հայտարարություն

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձվել է։ Այս մասին հայտնում է Սարգսյանի պաշտպանական թիմը։

«Հարգելի ընկերներ, լրագրողներ.

Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում շարունակվող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն եմ ներկայացրել  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով, որը և բավարարվել է:

Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմ»,- ասվում է հայտարարությունում։

  • Կիսվել: