հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացվել

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացվել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ռուբեն Հակոբյանը։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի գործով կայացել է դեռեւս մեկ նիստ: Նախորդ նիստը եւս կորոնավիրուսի պատճառով հետաձգվել էր: Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

 

  • Կիսվել: