կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Սերոբ Գասպարյանը կշարունակի մնալ կալանավորված

Սերոբ Գասպարյանը կշարունակի մնալ կալանավորված

«Սև Հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը կշարունակի մնալ կալանավորված։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Հարությունյանի նախագահությամբ, որոշել է եկարացնել Սերոբ Գասպարյանի, Երջանիկ Սիմոնյանի և Արմեն Մնացականյանի կալանքի ժամկետը՝ ևս երեք ամսով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանից։

Նշենք, որ պաշտպանության կողմը միջնորդել էր Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը՝ համակցված գրավով։ Դատարանն այդուհանդերձ որոշեց երկարացնել մեղադրյալների կալանքի ժամկետը՝ հիմքում դնելով խոչընդոտման հավանականությունը, քանի որ գործով անցնող վկաները դեռևս չեն հարցաքննվել։ Հատկանշական է, որ վկաներին չհարցաքննելը դրվել է կալանքի երկարացման հիմքում, սակայն այս երեք ամսվա ընթացքում կայացած դատական նիստերում անգամ վերջնական ապացույցների հետազոտման կարգ չի սահմանվել։  Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ Սերոբ Գասպարյանն առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի, պաշտպանության կողմը միջնորդել է վերացնել տեսակցությունների սահմանափակումները՝ վերջինիս կնոջ մասով՝ հնարավորություն տալու խնամակալ հանդես գալու։  Այս մասով միջնորդությունը բավարարվեց։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: