երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սերգեյ Սմբատյանի բնակության վայրում Պրոբացիայի ծառայությունն իրականացնում է տնային կալանքի ապահովումը

Սերգեյ Սմբատյանի բնակության վայրում Պրոբացիայի ծառայությունն իրականացնում է տնային կալանքի ապահովումը

Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայություն է ստացվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից մեղադրյալ Սերգեյ Արմենի Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքի 2023 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԴ1/0625/06/23 որոշումը:

Այս մասին հայտնում են նախարարությունից և տեղեկացնում, որ Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի ծառայողները օգոստոսի 25-ի դրությամբ մեկնել են որոշմամբ սահմանված մեղադրյալի բնակության վայր և ներկայումս իրականացնում են տնային կալանքի ապահովման համար օրենքով իրենց վերապահված գործառույթները։

 

  • Կիսվել: