երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ մեղադրվող 19-ամյա ագարակցուն գտել են Երևանում

Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ մեղադրվող 19-ամյա ագարակցուն գտել են Երևանում

Հունվարի 10-ին, ժամը 16-ի սահմաններում,  ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները մայրաքաղաքի Հարավ-արևելյան թաղամասում հայտնաբերել և նույն օրը, ժամը 16.30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի Ընդհանուր իրավասության դատարան են բերման ենթարկել Ագարակ գյուղի 19-ամյա մի բնակչի, որը 2019 թվականի դեկտեմբերի 18-ից հետախուզվում էր սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով՝ դատաքննությունից խուսափելու համար:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին:

  • Կիսվել: