Սեպտեմբերյան ագրեսիայից առաջ ադրբեջանցի զինծառայողները տարբեր մեթոդներով ահաբեկել են Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչներին. ՄԻՊ
ՄԻՊ-ի փաստահավաք առաքելության կողմից հիմնավորվել է, որ Ադրբեջանցի զինծառայողների կողմից Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակչությանն ահաբեկման ու վնասման գործողությունները, էթնիկ ատելության շարժառիթով պայմանավորված ու հրամանատարության կողմից համակարգված գործողությունները, փաստացի միտված են եղել սեպտեմբերյան ագրեսիայի համար հող նախապատրաստելուն, քանի որ հիմնականում թիրախավորվել են սեպտեմբերին հարձակման ենթարկված համայնքները:
Նա ընդգծեց, որ սա ուղղակի շարունակական հոգեբանական ահաբեկման օրինակ է: Սրանք կրկնվող դեպքեր են և հիմք են տալիս պնդելու, որ նրանց քաղաքականության նպատակը այդ գյուղերի հայաթափումն է, որ մարդիկ վախից ստիպված դուրս գան իրենց համայնքներից: Իսկ սեպտեմբերյան հարձակումը ցույց տվեց, որ նման վարքագիծը հող էր նախապատրաստում Հայաստանի սահմանի գրեթե ամբողջ երկայնքով ագրեսիվ պատերազմ սկսելու համար:
Գրիգորյանն ընդգծեց, որ ունեն կոնկրետ ապացույցներ, որ դրանք կառավարվող են և կոնկրետ մեկ-երկու դիրքի զինծառայողի քմահաճությունները չեն:


