երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Սեպտեմբերի 23-ին Սահմանադրական դատարանը նախագահ կընտրի

Սեպտեմբերի 23-ին Սահմանադրական դատարանը նախագահ կընտրի

Սեպտեմբերի 23-ին Սահմանադրական դատարանում տեղի կունենա աշխատակարգային նիստ: Օրակարգում է նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի ու փոխնախագահի ընտրության հարցը:

ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը հայտնել է, որ ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող է ինչպես ինքնաառաջադրվել, այնպես էլ առաջադրել այլ թեկնածուի:

Ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

  • Կիսվել: