երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սեպտեմբերի 20-22-ը բացահայտվել է հանցագործության 86 դեպք

Սեպտեմբերի 20-22-ը բացահայտվել է հանցագործության 86 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 20-22-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք։

Մասնավորապես՝ խարդախության՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 12-ական, ֆիզիկական ներգործության՝ 6, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու՝ 5, հոգեկան ներգործության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, խուլիգանության՝ 3, մարդու առևանգման, բնակարանային գողության, դրամանենգության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու՝ 2-ական, ավազակության, կողոպուտի, վստահված գույքը հափշտակելու, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, թմրանյութի իրացման, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, սառը զենք կրելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու և անօրինական միգրացիայի կազմակերպման, անչափահասին հանցանքի կատարմանը հակելու կամ դրան մասնակից դարձնելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու և դատավորի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի նկատմամբ սպառնալիքի կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 32 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: