ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի, վերջինիս ծնողների ու քրոջ ծեծի հանգամանքները պարզվում են. Ոստիկանություն

Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի, վերջինիս ծնողների ու քրոջ ծեծի հանգամանքները պարզվում են. Ոստիկանություն

Երևանի Մուշի թաղամասում գրանցված ծեծի հանգամանքները ոստիկանությունը պարզում է: Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Երևանի Մուշ թաղամասում գրանցված դեպքի վերաբերյալ երեկ գիշեր ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, կատարվում են անհրաժեշտ միջոցառտումներ»,-ասաց Ջանոյանը:

Նշենք, որ նախօրեին ժամը՝ 22։ 30-23։00-ն ընկած սահմանում Երևանի Մուշ Թաղամասում ծեծել են Սահմանադրական կարգի տապալման գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։

  • Կիսվել: