երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
ՍԴ փոխնախագահը Ստրասբուրգում մասնակցել է նոր դատական տարվա մեկնարկին նվիրված միջոցառումներին

ՍԴ փոխնախագահը Ստրասբուրգում մասնակցել է նոր դատական տարվա մեկնարկին նվիրված միջոցառումներին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Լինոս Ալեքսանդր Սիցիլիանոսի հրավերով Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը հունվարի 31-ին Ստրասբուրգում մասնակցել է նոր դատական տարվա մեկնարկին նվիրված միջոցառումներին, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 70-ամյակին նվիրված սեմինար-քննարկմանըև ՄԻԵԴ-ի հանդիսավոր նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ սահմանադրական դատարանից։

Միջոցառումներին մասնակցել են ԵՄ և ԵԽ անդամտարբեր երկրների բարձր դատարանների, պետական, տեղական իշխանությունների և միջազգային տարբեր ատյանների ներկայացուցիչներ, ինչպես նաև իրավաբան-գիտնականներ:

Հանդիսավոր արարողության ժամանակ ներկաներին ողջույնի խոսքով դիմել են ՄԻԵԴ-ինախագահ Լինոս Ալեքսանդր Սիցիլիանոսը և Իռլանդիայի Հանրապետությանգերագույն դատարանի նախագահ Ֆրանկ Կլարկը:

  • Կիսվել: