հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՍԴ-ն որոշեց կարճել Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա գործի վարույթը

ՍԴ-ն որոշեց կարճել Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա գործի վարույթը

ՍԴ խոսնակ Եվա Թովմասյանը հայտնել է, որ Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա գործի վարույթը կարճվել է։

"Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի, 259-րդ հոդվածի 2-րդ մասի, 394-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 75-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշեց գործի վարույթը կարճել։

Որոշումը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում",- հայտնել է խոսնակը։։

  • Կիսվել: