երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանը չբացառեց, որ անկախ ընտրության փուլից, հաջորդեն պրոցեսներ ՄԻԵԴ-ում

ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանը չբացառեց, որ անկախ ընտրության փուլից, հաջորդեն պրոցեսներ ՄԻԵԴ-ում

Այսօր ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանը հայտնեց, որ տեղյակ չէ հանդիպումն ինչ ձեւաչափով է լինելու եւ ովքեր են լինելու այդ հանդիպմանը։

Նշենք, որ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Շաթիրյանը համաձայնություն է տվել որպես Կառավարության թեկնածու առաջադրվել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:

«Ես կլինեմ, թե որեւէ այլ սուբյեկտ, ՍԴ դատավորի պաշտոնի թեկնածուն պետք է գիտակցի, որ պատասխանատվության շատ մեծ բեռ է վերցնում, որովհետեւ Սահմանադրական դատարանի շուրջ վերջին ամիսներին տեղի են ունեցել որոշակի գործընթացներ, եւ չեմ բացառում, որ անկախ այս ընտրության փուլից, հաջորդեն պրոցեսներ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Ես, որպես իրավաբանական համայնքի ներկայացուցիչ իմ մասնագիտական դիրքորոշումը բազմիցս ներկայացրել եմ, եւ ցանկանում եմ արձանագրել, որ այդ հարցի առնչությամբ իմ դիրքորոշումը չի փոխվել»,- ասաց նա։

Անդրադառնալով ՍԴ դատավաորների ընտրությանը, նա նշեց․

«Չեմ բացառում, որ անկախ այս ընտրության փուլից, հաջորդեն պրոցեսներ ՄԻԵԴ-ում»։
 
 

  • Կիսվել: