ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սայաթ-Նովայի պողոտայից 17-ամյա աղջիկ է բերման ենթարկվել

Սայաթ-Նովայի պողոտայից 17-ամյա աղջիկ է բերման ենթարկվել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 10-ին, ժամը 14.10-ին, Սայաթ-Նովայի պողոտայից բերման են ենթարկել 17-ամյա Նաիրա Պ.-ին, որը փետրվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: