ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սասուն Միքայելյանի դեմ Էդմոն Մարուքյանի եղբոր ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ

Սասուն Միքայելյանի դեմ Էդմոն Մարուքյանի եղբոր ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Էդգար Մարուքյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու, հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանի եղբայրը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին՝ առ այն, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի կողմից ԱԺ դահլիճում հնչել է «գլուխդ կցխեմ», «վիզդ կկտրեմ» արտահայտությունները: Դրանք Էդգար Մարուքյանը դիտարկել էր որպես սպառնալիք։

 

  • Կիսվել: