երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է, թե ինչպես պետք է բողոքարկել լուսանկարներով շшնտшժի ենթարկվելու դեպքում

Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է, թե ինչպես պետք է բողոքարկել լուսանկարներով շшնտшժի ենթարկվելու դեպքում

Մդեափորձագետ Սամվել Մանրտիրոսյանը անդրադարձել է տելեգրամ ալիքներով մարդկանց նկարներով շանտաժներին, գրելով․ "Այս գրառումը վերաբերում է բոլոր նրանց, ում նկարներով շանտաժի են ենթարկում զանազան տելեգրամյան ալիքներում։ Հիմնականում դա վերաբերում է աղջիկներին, կանանց, ում նկարները վերցնում են սոցցանցերից եւ անպատվում են եւ այն։ Կարծես թե, Տելեգրամում վերջապես սկսել են սրան ուշադրություն դարձնել եւ հեռացնել նման ալիքներն ու խմբերը։
Հարկավոր է բողոքել այս Տելեգրամի բոտով. @notoscam
Որքան շատ մարդ բողոքի, այդքան արագ կմաքրվի տարածքը։ Հարկավոր է հնարավորինս մանրամասն ներկայացնել խնդիրը, եթե կան սքրինշոտներ, ուղարկել։ Գերադասելի է անել դա անգլերե, կամ գոնե ռուսերեն։ Բայց ավելի լավ է անգլերեն։ Մենակ չասեք, որ լեզվին չեք տիրապետում։ Գուգլ թարգմանիչը կամ Չաթջիպիտին ձեզ կօգնեն։
Հուսանք, Տիկտոկն էլ վերջապես սկսի ուշադրություն դարձնել էս թեմային"։

  • Կիսվել: