չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զшվթելու հրապարակային կոչերի համար. փաստաբան

Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զшվթելու հրապարակային կոչերի համար. փաստաբան

Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի փաստաբանը ներկայացրել է, թե ինչ մեղադրանք է նրան առաջադրվել։

Լրագրողների հետ զրույցում փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։ 

Փաստաբանն ընդգծեց, որ Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ 

Նա նաև հայտնեց, որ քննչական կոմիտեն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացնում դատարան։ 

Գործարար Սամվել Կարապետյանը հունիսի 17-ին անդրադարձել էր որոշ հոգևորականների և իշխանության ներկայացուցիչների միջև վերջին շրջանում ընթացող բանավեճին՝ շեշտելով, որ ինքը եկեղեցու կողքին է, և, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի լուծել հարցը, «իրենք իրենց ձևով կմիջամտեն եկեղեցում դեմ արշավին»։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ իրավապահ մարմինները խուզարկություն են սկսել գործարարի տանը։ Հունիսի 18-ի գիշերը Սամվել Կարապետյանը փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանի ուղեկցությամբ հեռացել էր իր տան տարածքից։ Այս պահին Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է։

 

  • Կիսվել: