չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Սամվել Կարապետյանի կալանավորման միջնորդությունը կքննի դատավոր Արտակ Կարապետյանը

Սամվել Կարապետյանի կալանավորման միջնորդությունը կքննի դատավոր Արտակ Կարապետյանը

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը կքննի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտակ Կարապետյանը։
 
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրել է Քննչական կոմիտեն։
 
Ըստ ՔԿ-ի՝ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:

  • Կիսվել: