չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սամվել Ալեքսանյանի եղբորորդու և ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպով նյութեր են նախապատրաստվում

Սամվել Ալեքսանյանի եղբորորդու և ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպով նյութեր են նախապատրաստվում

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդու՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Արտակ Ալեքսանյանի եւ ոստիկանների միջեւ երեկ տեղի ունեցած միջադեպի փաստով Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Նախօրեին մամուլում հրապարակվեց տեսանյութ, ըստ որի՝ ոստիկանները ուժ են կիրառել Արտակ Ալեքսանյանի նկատմամբ, քանի որ նա չի ենթարկվել ոստիկանի պահանջին եւ չի լքել այն սրճարանը, որը պարետի որոշմամբ պետք է փակվեր:

Միջադեպի վերաբերյալ ՀԺ-ն պարզաբանում խնդրեց Ոստիկանությունից, որտեղից տեղեկացրին, որ հունիսի լույս 8-ի գիշերը ոստիկանության ծառայողներն ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքում գործող ակումբներ, որոնց գործունեությունը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ժամանակավորապես արգելվում է. «Նշված ծառայության ընթացքում Աբովյան փողոցի ակումբերից մեկի հաճախորդները, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խոչընդոտել են ոստիկանների աշխատանքին, հնչեցրել են հայհոյանքներ, չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին եւ բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ։ Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»։

Ըստ մամուլի հրապարակումների՝ նա մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

 

  • Կիսվել: