շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սալջարդեր ունեմ, ձեռքի պատռվածք, փորիս հատվածում վնասվածք. ԿԲ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված Մանուկյան

Սալջարդեր ունեմ, ձեռքի պատռվածք, փորիս հատվածում վնասվածք. ԿԲ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված Մանուկյան

Կենտրոնական բանկի դիմաց այսօր՝ մայիսի 12–ին, բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված Մանուել Մանուկյանի եւ նրա եղբոր մոտ հիվանդանոցում բազմաթիվ վնասվածքներ են ախտորոշել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Մանուել Մանուկյանը։

«Շտապօգնության մեքենայով ուղեկցեցին հիվանդանոց, այնտեղից էլ դուրս գրվեցինք։ Հիվանդանոցում արձանագրեցին մեջիքիս հատվածում սալջարդեր, ձեռքի պատռվածք կա՝ վիրակապեցին, աչքի հատվածում վնասվածք, մեջքիս եւ փորիս հատվածում էլի վնասվածքներ, սոնոգրաֆիա արեցին, իսկ եղբորս մոտ միայն գլխի մասում խնդիր կար, բայց հրաժարվեց հետազոտությունից։ Այդ ամենը քաշքշելուն դռներին խփելու հետեւանքներն են»,– ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ առավոտյան կրկին գնալու են Կենտրոնական բանկի դիմաց եւ բողոքի ակցիա իրականացնեն։

Հիշեցնենք, որ այսօր Կենտրոնական բանկի դիմաց լարված իրավիճակ է սկսվել ոստիկանների եւ այնտեղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների միջեւ, որոնք երկրորդ օրն է բողոքում են վարկային կազմակերպությունների բարձր տոկոսադրույքների դեմ։ Նրանք պահանջում էին հանդիպում Կենտրոնական Բանկի ներկայացուցչի հետ: Կրքերը բորբոքվել են, երբ ոստիկանները փորձել են բերման ենթարկել կազմակերպիչներից Մանուել Մանուկյանին։ Ոստիկաններն ուժով մեքենա են նստեցրել նրան եւ մի քանի քաղաքացիների։ Ավելի ուշ նրանք ազատ են արձակվել։

  • Կիսվել: