հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Սահմանադրական հանրաքվեի համար նախատեսված 70 մլն դրամի  90 %-ը ծախսվել է. Վահագն Հովակիմյան

Սահմանադրական հանրաքվեի համար նախատեսված 70 մլն դրամի 90 %-ը ծախսվել է. Վահագն Հովակիմյան

Սահմանադրական փոփոխությունների համար ձևավորված «Այո»-ի շտաբի քարոզարշավի համար հիմնադրամին 70 մլն դրամի նվիրատվություն էր իրականացվել, որի 90%֊ը ծախսվել է։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Այո» քարոզարշավի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը։

Վահագն Հովակիմյանը ասաց, որ 70 մլն դրամի 90 տոկոսը ծախսվել է, քանի որ  քարոզարշավի սկզբում աշխատանքները վերսկսելու համար պայմանագիր է կնքվել որոշ ծառայությունների մատուցման համար:

«Քարոզչության իրականացման համար 800 հազար տպաքանակ անձնագիր է տպագրվել, որից 450 հազարը բաժանվել է ռադիոընկերություններին: Հեռուստաընկերություններին ևս պետք է վճարեն հեռարձակված քարոզարշավի հոլովակների գումարը, քանի որ պայմանագիրը նախապես կնքվել է և  ընկերություններն իրենց ծառայություններն  իրականացրել են, սակայն համաճարակով պայմանավորված քարոզարշավն ամբողջությամբ չի իրականացվել»  ֊ասաց նա։

Ի դեպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաք- երեկոյի ժամանակ հավաքվել էր 205 միլիոն դրամ: Սակայն համաձայն հանրաքվեի մասին օրենքի՝ քարոզարշավի համար հատկացվող գումարը չպետք է գերազանցեր 100 մլն դրամը։

Ավելի ուշ,մարտի 4-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից «Հետքին» հայտնել էին, որ «ԱՅՈ» քարոզչության կողմի հիմնադրամին կատարվել է 70 մլն դրամի նվիրատվություն։

Ստացվում է,որ հավաքվել էր 205 մլն դրամ, սակայն օրենքով սահմանված կարգով քարոզչության համար նվիրատվությունը չպիտի գերազանցեր 100մլն դրամը, այսինքն 105 մլն դրամ ավելի գումար էր հավաքվել։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունել էր  Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։

Նշենք, որ հանրաքվեն նշանակված էր ապրիլի 5-ին, սակայն արտակարգ դրության պատճառով չիրականացվեց։

  • Կիսվել: