հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուստամ Բադասյանը ԵԽ բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցությանն ուղղված հարցերի լայն շրջանակ

Ռուստամ Բադասյանը ԵԽ բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցությանն ուղղված հարցերի լայն շրջանակ

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է  Եվրոպայի խորհրդի Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորին և Հայաստանում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտին: Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, արդարադատության նախարարկցությամբ՝ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ ավանդաբար Արդարադատության նախարարություն - ԵԽ երևանյան գրասենյակ համագործակցությունը եղել է գերազանց, իսկ փոխգործակցության լավագույն օրինակներից է համարել նաև Հայաստան - ԵԽ «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) հետ գործընկերությունը։

 

Վերենա Թեյլորը շնորհակալություն է հայտնել Ռուստամ Բադասյանին հանդիպման համար և, գնահատականի հետ համակարծիք լինելով, նշել, որ Արդարադատության նախարարություն - ԵԽ երևանյան գրասենյակ համագործակցությունը սերտ է, կառուցողական ու բաց։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ անդրադարձել դատաիրավական բարեփոխումների կենսագործման, Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով փոխգործակցության զարգացմանը։                    

  • Կիսվել: