ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուստամ Բադասյանի ուղերձը՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 22-ամյակի առիթով

Ռուստամ Բադասյանի ուղերձը՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 22-ամյակի առիթով

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 22-ամյակի առիթով։ Ներկայացնում ենք Ռուստամ Բադասյանի ուղերձը․

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության սիրելի՛ աշխատակիցներ,  շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի, Ծառայության կազմավորման 22-ամյակի կապակցությամբ և մաղթում բարձր պատասխանատվություն՝ պետության համար այդչափ կարևոր առաքելությունն իրականացնելիս: Արմատական բարեփոխումների փուլում գտնվող Ծառայության ղեկավար անձնակազմի առջև դրված է շատ կարևոր խնդիր՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառման և օրենսդրական նոր լուծումների միջոցով բարձրացնել աշխատանքի արդյունավետությունն ու երաշխավորել մարդու իրավունքների պաշտպանությունը:

 
Համաձայն եմ՝ հեշտ խնդիրներից չէ, բայց տքնաջան աշխատանքի և մեծ նվիրումի շնորհիվ, վստահ եմ, որ համատեղ ուժերով կհասնենք մեր նպատակին: Համակարգի արդյունավետության բարձրացմամբ հետևողականորեն ձգտելու ենք նաև սոցիալական երաշխիքների և պատշաճ վարձատրության պայմանների ապահովմանը: Շնորհակալ եմ հսկայածավալ աշխատանքն անտրտունջ իրականացնող հարկադիր կատարողներին և Ծառայության մյուս աշխատակիցներին: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ և ձեզ ու ձեր ընտանիքներին մաղթում հաջողություն և առողջություն»։

  • Կիսվել: