ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուբեն Վարդազարյանը դիմել է դատարան

Ռուբեն Վարդազարյանը դիմել է դատարան

Բարձագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն, ում լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են, բողոք է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ վիճարկելով քրեական գործ հարուցելու և իրեն մեղադրանք առաջադրելու մասին որոշումները։ Տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Վարդազարյանը։

Նա նշեց, որ այլ թեմայով չի խոսի, խոստացել է՝ մամուլի ասուլիս է հրավիրելու։

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում, որ ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավոր ստանձնող Գագիկ Ջհանգիրյանն ակտիվ աշխատանքի է անցել, Ռուբեն Վարդազարյանն արձագանքեց. «Թող աշխատի էլի, ես մի քիչ հանգստանամ»։

  • Կիսվել: