հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու համար ՄԻԵԴ դիմելը բավարար չէ. պահանջվում է քաղաքական ու իրավական քայլերի ամբողջություն․ Թաթոյան

Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու համար ՄԻԵԴ դիմելը բավարար չէ. պահանջվում է քաղաքական ու իրավական քայլերի ամբողջություն․ Թաթոյան

Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ազատությունից զրկելը բացահայտ անօրինական է և բացարձակ կամայական. մարդուն ապօրինի ազատությունից զրկելն ու առևանգելը հանցանք է, գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Այս հանցավոր արարքը նախորդ մի քանի դեպքերի հետ Ադրբեջանը կարող է դարձնել վտանգավոր նախադեպ:

Այս որոշումը բացառապես պայմանավորված է ադրբեջանական իշխանության հայատյաց քաղաքականության, վրեժի շարժառիթներով:

Հայաստանի Հանրապետության իշխանությունը պարտավոր է ամեն քայլ գործադրել` անօրինական ձերբակալումից ու հետագա կալանքից առևանգված մարդկանց ազատ արձակելու համար:

Ազատ արձակելու նպատակի համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելն անհրաժեշտ, բայց որևէ կերպ բավարար չէ. դրա համար պահանջվում է քաղաքական ու իրավական քայլերի ամբողջություն»:

  • Կիսվել: