շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշում է կայացվել. փաստաբան

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշում է կայացվել. փաստաբան

Այսօր քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հետախուզվում են հետախուզման հիմքերը…

Այսօր քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և դա այն դեպքում, երբ
1. հստակ հայտնի է նրա գտնվելու վայրը,
2. առկա են Հայաստան վերադառնալու անհաղթահարելի խոչընդոտներ, որոնց մասին մենք պատշաճ իրազեկել ենք քննիչին

Իհարկե չեն մոռացել նաև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան:

Օրենք, համավարակ, կարանտին- չէ՝ չենք լսել…՛՛։

  • Կիսվել: