ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը, թե Հայաստան չի վերադառնում համավարակով պայմանավորված, իրականության հետ աղերս չունի. Դավթյան

Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը, թե Հայաստան չի վերադառնում համավարակով պայմանավորված, իրականության հետ աղերս չունի. Դավթյան

Որ պահին նա ցանկություն է հայտնել վերադառնալու, մեր կողմից բոլոր կապերն ապահովվել են, դիմել ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանություն, որպեսզի դեպի Երևան առաջին իսկ թռիչքի դեպքում ապահովվի նրա վերադարձը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նա նշեց, որ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունները, թե համավարակով պայմանավորված՝ չի կարողանում վերադառնալ Հայաստան, իրականության հետ աղերս չունեն:

«Մեր աշխատանքից, ինչպես ցանկացած աշխատանքից միշտ կա դժգոհ կողմ, առնվազն քրեական հետապնդման ենթարկված յուրաքնաչյուր անձ և նրա հարազատները: Մարդիկ դժգոհ են մեր հետևողական աշխատանքից, և նույնիսկ այդ դեպքում էլ մենք պետք է մեր աշխատանքը իրականացնենք և չառաջնորդվենք ինչ-որ անձանց հրապարակային վարքագծով»,- եզրափակեց նա:

Դավթյանն ԱԺ-ում դատախազության 2019-ի հաղորդման քննարկման եզրափակիչ ելույթում շնորհակալություն հայտնեց պատգամավորներին դրական և բարձր գնահատականի, ինչպես նաև կառուցողական առաջարկությունների և բարձրացված խնդիրների համար: 

  • Կիսվել: