հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ռուբեն Հայրապետյանի՝ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՔԿ

Ռուբեն Հայրապետյանի՝ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՔԿ

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ մամուլի համապատասխան հրապարակումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, այնտեղ վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում այդ հանգամանքները քննարկման առարկա դարձնելու, դրանցում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքների հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Դատախազությունը հետամուտ կլինի քննությամբ ձեռք բերված արդյունքերից ելնելով՝ համապատասխան իրավական գնահատական տալու հարցում:

 

 

  • Կիսվել: