ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուբեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել՝  Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով

Ռուբեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել՝ Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով

Ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Փաստաբանն ասաց, որ Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալ, քանի որ, ըստ փաստաբանի, քրեական գործը շինծու է։ 

Ըստ փաստաբանի՝ այն ուղղված է Հակոբյանի քաղաքական ուղղվածության դեմ։

«Մեղադրանքի էությունը պարզ չէ։ Ինչպես է քրեական հետապնդում իրականացնող մարմինը անձի փոխարեն որոշել, որ վիրավորանքն ուղղված է այդ անձին, ինչպես է որոշել, որ այդ անձի համար դա ծանր վիրավորանք է, թե ոչ»,- ասաց փաստաբանը։

Նա հայտնեց, որ քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։

  • Կիսվել: