շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրական դատարանի որոշման մասին

Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրական դատարանի որոշման մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սահմանադրական դատարանի կողմից կայացրած՝ ՀՀ ՔՕ 301.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցով որոշմանը։

՛՛Քիչ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որը Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի հիմքն էր։

Սահմանադրական դատարանը սահմանել է, որ 300․1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը, միջազգային հեղինակավոր կառույցներ այս գործի հակասահմանադրականության վերաբերյալ մասնագիտական կարծիք են հայտնել երկրորդ նախագահի ապօրինի կալանավորման առաջին իսկ օրից։

Այս հակասահմանադրական գործի պատճառով նախագահ Քոչարյանը 537 օր ապօրինի կերպով զրկված է եղել ազատությունից՛՛,-նշել է նա։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն՝ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի, նրա դիմումի հիման վրա ՔՕ 300.1 հոդվածը ճանաչեց Սահմանդրությանը հակասող և անվավեր:

  • Կիսվել: