Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին նույնպես տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե: Այս պահին իրավապահները շարունակում են խուզարկությունը Ռոբերտ Քոչարյանի տանը:
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին տեղեկությունը, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սդերակ Քոչարյանը ձերբակալվել են։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեում է։ Խուզարկություն է իրականացվում նաև Քոչարյանի մյուս որդու՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնել էին հակակոռուպցիոն կոմիտեից։



