ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկում են Աննա Դանիբեկյանի որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկում են Աննա Դանիբեկյանի որոշումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն ստացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ։ Որոշումը բաղկացած է 92 էջից։

InfoPort.am-ը տեղեկանում է, որ պաշտպանական կողմը համաձայն չէ որոշման հիմքերի հետ և ներկայումս վերաքննիչ բողոքներ է պատրաստում, որոնք առաջիկայում սահմանված կարգով կներկայացվեն վերաքննիչ քրեական դատարան։

  • Կիսվել: